Մինչև վերջերս Քիմ Քարդաշյանը պնդում էր, որ իր ոգեշնչման հիմնական աղբյուրը երգչուհի Շերն է։ Բայց կարծես թէ Շերը նոր մրցակից ունի՝ ի դեմս Նաոմի Քեմփբելի։
Վերջին ժամանակներս Քիմը հաճախ է հայտնվում ռետրո հագուստներով, որոնցով ժամանակին երևացել է Նաոմին։ Դրա վառ ապացույցն են ստորև բերված լուսանկարները։
Որոշ օգտատերեր գտնում են, որ ռեալիթիի աստղը, ինչպես և իր քույրերը, անամոթաբար գողանում է ուրիշների գաղափարները։
Սակայն նաև Քիմի պաշտպաններ են գտնվել, ովքեր բնական են համարում այն, որ նա այս հագուստներն է կրում։
Չէ որ Նաոմին ժամանակին պարզապես գովազդել է այս իրերը, իսկ Քիմը դրանք գնել և կրում է։