Ամերիկացի գիտնականներն այն կարծիքին են, որ հրաբուխների ժայթքումներն օգնում են բացատրել շուրջ 15 տարի շարունակվող «դադարը» գլոբալ տաքացման մեջ: Նրանք հետազոտել են 2000 թվականից ի վեր տեղի ունեցած հրաբուխների 17 համեմատաբար ոչ մեծ ժայթքումների ազդեցությունը Երկրի մակերևույթի ջերմաստիճանի վրա:

Ինչպես նշում են հետազոտողները, հրաբուխների ժայթքումների հետևանքով տեղի է ունենում ծծմբի մասնիկների արտանետում մթնոլորտ, որոնք անդրադարձնում են Արեգակի լույսը և խոչընդոտում այն բանին, որ տաքությունը հասնի մինչև Երկրի մակերևույթ: Մինչ օրս կլիմայագետներն անտեսում էին հրաբուխների առաջացրած սառեցնող էֆեկտը, ասված է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Natur Geoscience գիտական հանդեսում:

Մոլորակի օդի միջին ջերմաստիճանի բարձրացումը 1998 թվականից ի վեր զգալիորեն դանդաղել է, չնայած մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների շարունակվող աճին և հակառակ կլիմայագետների կազմած մոդելների, ինչը հերթական անգամ առիթ է ծառայել թերահավատների համար կասկածելու «գլոբալ տաքացման» գոյության և մարդու գործունեության հետ դրա կապի հարցում