Հռիփսիմե Հակոբյանը ամուսնությունից հետո կարծես ավելի պասիվացել է: Life.panorama.am-ը զրուցեց երգչուհու հետ՝ իմանալու սպասվելիք նորությունների ու լռության պատճառների մասին:

Life.panorama.am-ի հետ զրույցում Հռիփսիմեն նշեց, որ մոտ մեկ ամսից նորություն կունենա. պատրաստվում է հանդես գալ զուգերգով, որի հիման վրա, անպայման, կնկարահանվի նաև տեսահոլովակ: Իսկ թե ում հետ կլինի դուետը՝ երգչուհին չմանրամասնեց. «Չեմ ուզում այդ մասին խոսել, որպեսզի հետաքրքիր անակնկալ լինի: Միայն ասեմ, որ շատ գեղեցիկ բան է լինելու...»:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է զուգերգը ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի հետ լինի, երգչուհին ոչ ժխտեց, ոչ էլ հաստատեց. «Ավելացնելու ոչինչ չունեմ, երբ կլինի, կիմանաք… Միայն ասեմ, որ և՛ ես, և՛ Մարտինը մի փոքր դադարի ցանկություն ունենք»: