Ռուսական բալետի սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան, համերգային շրջագայությամբ գտնվելով Խաբարովսկում, իջեւանել է մեր հայրենակցին պատկանող «Մոցարտ» հյուրանոցում:

Instagram–ում պարուհին մի շարք լուսանկարներ է տեղադրել հյուրանոցում իր անցկացրած ժամանակի վերաբերյալ։ Փետրվարի 14-ին արված լուսանկարներից մեկում նա պառկած է «սրտիկներով պատված» անկողնում՝ Սիրահարների տոնին «ընդառաջ»։

Հրաժեշտ տալով Խաբարովսկին՝ Վոլոչկովան շնորհակալություն է հայտնել նաև հյուրանոցի հայազգի սեփականատիրոջը եւ նրա հետ լուսանկար հրապարակել.

«Շնորհակալություն Խաբարովսկի Մոցարտ հյուրանոցին եւ անձամբ դրա տիրոջը՝ Խաչատուր Ցոլակովիչին, հյուրընկալության համար: Այս հյուրանոցն ինձ համար տուն է դարձել»: