Tert.am-ը գրում է.

 

Վերջին տասնամյակում Չինաստանի թեյի հիմնական տարածաշրջանի' Յուննան նահանգի կլիման նկատելիորեն փոխվել է: Աճել է ձմռան միջին ջերմաստիճանը և ամռան ամիսներին ավելացել անձրևային սեզոնի տևողությունը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Kedem-ին:

Ջերմաստիճանի փոփոխումն ազդում է թեյի որակի վրա, քանի որ նրանց աճը ուղիղ կապ ունի տարածքի ջերմաստիճանի, օդի խոնավության, ինչպես նաև թեյի հավաքման շրջանում հողի հանքային կազմի հետ:

Ագարակատերերն արդեն արձանագրել են կանաչ թեյի տեսակների համային փոփոխությունները և որպեսզի պարզեն՝ փոփոխվե՞լ են արդյոք թեյի օգտակար հատկությունները, անհրաժեշտ կլինի երկարատև հետազոտություն անցկացնել: