Esem-ը գրում է.

 

Փակեք Ձեր աչքերը, թուլացեք, խորը շնչեք և պատկերացրեք, որ գտնվում եք լողափին: Այնուհետև նայեք ներկայացված նկարին և ընտրեք այն խեցին, որը Ձեզ ամենից շատն է դուր գալիս:

 

Պատրա՞ստ եք: Ահա արդյունքները.


1. Դուք շատ արկածախնդիր անձնավորություն եք, խենթ, համարձակ, հեշտությամբ հարմարվում եք բոլոր փոփոխություններին: Նոր զգացողությունների անդադար փնտրտուքի մեջ եք:

 

2. Դուք շփվող անձնավորություն եք, սիրում եք լինել մարդկանց շրջապատում: Շատ ժամանակ եք անցկացնում ընկերների և կոլեգաների հետ, հաճույք եք ստանում զվարճանքից:

 

3. Դուք սիրում եք շատախոսել: Ընկերները կատակում են, որ դա Ձեր կոչումն է: Դուք հաճախակի եք լավ նորություններ կամ անակնկալ հրավերներ ստանում:

 

4. Շատ եք մտածում մանրուքների մասին: Մշտապես քննադատում եք այն, ինչ բացարձակ արժանի չէ Ձեր ուշադրությանը: Փորձեք փոխել Ձեր վերաբերմունքը աշխարհի հանդեպ, կյանքին նայեք ավելի դրական անկյունից և շրջապատող մարդիկ կգնահատեն դա:

 

5. Դուք հեշտությամբ լուծում եք բոլոր խնդիրները: Ծայրահեղ իրավիճակներում ընկերները կարող են վստահել Ձեզ և ստանալ Ձեր աջակցությունը: Դուք չափից շատ կարեկցող և բարի եք:

 

6. Դուք միշտ ուշադրության կենտրոնում եք: Վարակում եք ուրիշներին Ձեր անսպառ էներգիայով և հենց դա էլ Ձեր մեջ գրավում է մարդկանց: Բարի և զգացմունքային եք, սիրում եք կյանքը:

 

7. Սիրում եք ընտանեկան հարմարավետությունը, շատ ժամանակ եք անցկացնում ընտանիքի հետ: Հավանաբար զբաղվում եք գեղանկարչությամբ կամ բանաստեղծություններ եք գրում: Դուք ստեղծագործական անձնավորություն եք:

 

8. Դուք սիրում եք անակնկալներ մատուցել, բայց դեմ չեք ինքներդ որևէ հաճելի անակնկալ ստանալ: Սակայն կյանքի նվերները պետք է գնահատել և իմաստուն կերպով օգտագործել:

 

9. Դուք պարզ և սուր խելք ունեցող անձնավորություն եք: Կարողանում և սիրում եք հասնել Ձեր առջև դրված նպատակներին: Հաջողությունը միշտ Ձեր կողքին է:

 

10. Դուք շատ բարի անձնավորություն եք, բայց չեք կարողանում ուրշներին «ոչ» ասել՝ դրանով իսկ վնասելով ինքներդ Ձեզ: Որոշումներ կայացնելով՝ միշտ մտածեք հետևանքների մասին:

 

11. Դուք միշտ շրջապատված եք բազմաթիվ մարդկանցով, ովքեր Ձեզանից փոխըմբռնում են ակնկալում: Սակայն Դուք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեք Ձեր սեփական կյանքին: Ձեր բոլոր գործողությունները նախօրոք պլանավորեք և աշխատեք նպատականերին հասնելու համար:

 

12. Կարողանում եք աշխատել լավ, արդյունավետ, այնպես որ, մասնագիտական առաջընթացն իրեն սպասեցնել չի տա: Նպատակներին հեշտությամբ եք հասնում, կարողանում եք կենտրոնանալ, սակայն հարկ եղածի պես չեք հանգստանում: Արդեն ժամանակն է: