Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի ծրագրավորողներն ստեղծել են Xeros նորագույն լվացքի մեքենան, որն աշխատում է լիովին նոր տեխնոլոգիայով:

 

Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն՝ ջրի և լվացքի փոշու փոխարեն մեքենան օգտագործում է փոքր պոլիմերային մասնիկներ, որոնք հավաքում են կեղտն ու հագուստից հեռացնում բծերը: Լվացքի այս եղանակն անհամեմատ ավելի արդյունավետ է, քան ավանդական միջոցը:

 

Ամենահետաքրքիրն այն է, որ հայտնագործությունն ամբողջովին պատահական է եղել: Ծրագրավորողների նպատակն ամբողջովին այլ էր. նրանք փորձում էին գործվածքի վրա գույնը հնարավորինս երկար պահպանելու եղանակ գտնել: Փորձարկման արդյունքում պարզվել է, որ հնարավոր է փոխել գործընթացի ուղղությունը: Մի քանի տարի անց նրանց հաջողվել է ստեղծել մեքենայի առաջին աշխատանքային նախադրյալը:

 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ: