Գերմանացի և բրիտանացի գիտնականները պարզել են, որ լվացքի մեքենաներում խնայողական ռեժիմը օգտագործելը կարող է սպառնալ մարդու առողջությանը, քանի որ այն չի ոչնչացնում վտանգավոր մանրէները, որոնք դիմացկուն են հակաբիոտիկների նկատմամբ:
Ուսումնասիրությունը հրապարակվել է Applied and Environment Microbiology ամսագրում՝ հայտնում է MedicalXpress- ը սեպտեմբերի 27-ին:
Փորձագետների աշխատանքում ասվում է լվացքի փոշու տարայում և թմբուկի ներսում Klebsiella oxytoca տիպի մանրէներ են հայտնաբերվել, որոնք ազդում են աղիքների վրա՝ առաջացնելով կոլիտ և ստամոքսային այլ խնդիրներ: