Life.panorama.am-ը գրում է.

 

Հայտնի երգչուհի Լեդի Գագան պատրաստվում է Մայքլ Ջեկսոնի իրերի թանգարան բացել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1.25 մլն ֆունտ ստեռլինգ:

2012 թվականին 27-ամյա երգչուհի Լեդի Գագան աճուրդում ձեռք էր բերել Մայքլ Ջեկսոնի պատկանող ավելի քան 50 իր: Դրանց թվում են Ջեկսոնի հայտնի պիջակը, որով նա նկարահանվել էր Thriller հոլովակում, ինչպես նաև նրա 117.800 ֆունտ արժեցող Swarovski քարերով զարդարված ձեռնոցը:

Լեդի Գագան անհրաժեշտ է համարում այս կերպ իր հարգանքի տուրքը մատուցել Ջեկսոնին: Մյուս կողմից էլ երգչուհին տեղեկացրել է նաև, որ թանգարանից ստացված հասույթը կտրամադրվի բարեգործական ֆոնդերին:

 

Շարունակությունը՝ այստեղ: