Life.panorama.am-ը գրում է.

 

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի ոստիկանությունը փրկել է Թայվանից ժամանած զբոսաշրջիկին, ով նավահագնստի կառամատույցից ընկել էր ջուրը իր ֆեյսբուքյան էջի նորությունները հեռախոսի միջոցով ստուգելու պատճառով:

Ըստ ականատեսների ոստիկանները 20 րոպեից եղել են դեպքի վայրում և փրկել աղջկան: Զբոսաշրջիկը այդ ընթացքում ձեռքերում պինդ սեղմած պահել է իր հեռախոսը, որով զբաղվելու պատճառով էր հայտնվել այդտեղ:

Ոստիկանը աղջկան փրկելուց հետո կոչ արեց հավաքվածներին զգույշ լինել սոցիալական ցանցերով չզբաղվել վտանագավոր վայրերում: