Դերասանուհի Նառա Դիլանյանի ամուսնության մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Դերասանուհին և ընտրյալը' Հովոն, 13.11.13-ին ամուսնությունն օրինականացրել է' ամրագրելով այն զագսում: Մեր ընթերցողները տեղյակ են, որ Նառայի համար 13 թիվը կարևոր նշանակություն ունի. նա սիրելիի հետ ամուսնացավ նրա հետ 13 տարի ընկերությունից հետո:

Նառան առաջինը ESem.am-ին վստահեց կյանքի կարևորագույն իրադարձության լուսաբանումն ու պատմեց, որ չի իմացել, որ ամուսնությունը զագսում գրանցելու համար պետք է տասն օր շուտ գրանցվել: «Քանի որ մեր պսակադրությունը եղավ 10.10.13-ին, ցանկանում էինք, որ զագսով ամուսնությունն էլ լինի 11.11.13-ին, սակայն այդ օրվա համար չափազանց ուշ էինք դիմել: Խնդրեցի գոնե 13.11.13-ի համար գրանցել մեզ, սակայն այդ օրվա համար էլ էր ուշ: Շատ տխրեցի, զագսի տնօրենին խնդրեցի ընդառաջել, նա էլ ասաց, որ 13 թիվն իրեն միշտ հաջողություն է բերել, հուսով է' ինձ էլ հաջողություն կբերի և ընդառաջեց, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան: Ցանկանում էինք անպայման 2013 թվականին զագս գնալ, քանի որ 13-ը մեր թիվն է»:

 

Շարունակությունը՝ այստեղ: