Օրերս կայացած «Միսս տիեզերք-2013» մրցույթում հաղթող գեղեցկուհին' Միսս Վենեսուելա Գաբրիեալա Իսլերը, կրել է 1 միլիոն դոլար արժողությամբ լողազգեստ և լուսանկարվել դրանով:


Լողազգեստի վրա բազմաթիվ թանկարժեք քարեր կան' նույնիսկ ադամանդներ. գրում է Metro.ru-ն:
Հիշեցնենք, որ Մոսկվայում օրերս կայացած «Միսս տիեզերք-2013» մրցույթում հաղթող է ճանաչվել 25-ամյա Գաբրիելա Իսլերը, երկրորդ տեղում է Իսպանիայի ներկայացուցիչ 23-ամյա Պատրիսիա Ռոդրիգեսը, իսկ երրորդում' 22-ամյա էկվադորուհի Կանստանցա Բաեսը: