Միապետերի հարսանիքներն առանձնանում են ոչ միայն շքեղ զգեստներով, այլև՝ իրական թագավորական տորթերով: Luxlux.net-ը ներկայացրել է 5 ամենաարտասովոր տորթերը, որ պատրաստվել են շքեղ տոնակատարության համար:

 

Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհու հարսանիքի համար 1947-ին պատրաստվել է տորթ, որի բարձրությունը հասնում էր 3 մետրի, և այն կշռում էր 227 կգ: Տորթը պատրաստել էին McVitie and Price ընկերության հրուշակագործները:

Ամենաարտասովոր տորթերի շարքում երկրորդ տեղում է հայտնվել արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի համար պատրաստված տորթը: Հարսանիքի հյուրերին ներկայացվել էր 5 մետր բարձրություն ունեցող տորթը, որը պատրաստել էր թագավորական ռազմածովային խոհանոցային դպրոցի շեֆ խոհարար Դևիդ Էյվերին:

Ռեյթինգի երրորդ հորիզանականում է հայտնվել Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի հարսանեկան տորթը՝ պատված սպիտակ գլազուրով:

Չորրորդ տեղում է հայտնվել Հորդանանի Ռանիա թագուհու և նրա ամուսնու՝ Ալբերտ արքայի համար պատրաստված տորթը: Քառակուսի տեսք ունեցող և թագերով զարդարված տորթն այնքան մեծ էր, որ նորապսակներն այն կտրել են իրական թրով:

Ամենաշքեղ հարսանեկան տորթերի շարքը փակում է Շվեյցարիայի արքայադուսր Վիկտորիայի տորթը, որը բաղկացած էր 11 հարկերից և կշռում էր 250 կգ, իսկ բարձրությունը կազմում էր 3 մետր: