Նյու Յորքում վերջերս ավարվեց հարսանեկան զգեստների 2015 թվականի հավաքածուների ցուցադրության շաբաթը, որի ընթացքում աշխարհի լավագույն դիզայներները ներկայացրեցին իրենց նոր, կատարելագործված և գեղեցիկ հավաքածուները:
Հարսանիք բլոգը մեկտեղել է այդ բոլոր հավաքածուներից լավագույն ստեղծագործությունները և իր ընթերցողին է ներկայացնում 2015 թվականի հարսանեկան ամենագեղեցիկ զգեստների ընտրանին: Ընդհանուր ամփոփելով այս տարվա ցուցադրությունը՝ կարելի է ասել, որ դիզայներները շատ հեռու չեն գնացել արդեն դասական դարձած և բոլորի կողմից ընդունված զգեստներից, պարզապես ավելի են կատարելագործել իրենց ձեռագրերը: