Նոյեմբերի 3-ին Մոսկվայում' Զինված ուժերի մշակութային կենտրոնում, տեղի կունենա եզակի պարահանդես, որը նվիրված կլինի Ռոմանովների հարստության 400-ամյակին, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Պարահանդեսին ռուսական բանակի թատրոնի դերասանները հանդես կգան նշանավոր ռուս կայսրերի կերպարներով' Պետրոս Առաջին, Եկատերինա Մեծ, Ալեքսանդր Առաջին, Նիկոլայ Երկրորդ:

Կվերականգնվեն ու կներկայացվեն պարահանդեսներ, ինչպես նկարագրված են Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպում:

Ի թիվս այլ հայտնի հյուրերի՝ պարահանդեսին ներկա կլինեն նաև հենց Ռոմանովների սերունդները:
Հետաքրքրական է, որ պարահանդեսը կսկսվի «Տեր, ցարին պահպանիր»-ի կատարումով, որը նախքան հեղափոխությունը Ռուսաստանի օրհներգն էր:

Կգործի նաև հատուկ dress-code, որով միայն զինվորականները կարող են ներկայանալ ոչ ֆրակներով, իսկ կանանց դեպքում' երեկոյան զգեստներով ու գլխարկներով: