Forbes-ը հրապարակել է 2013-ի լավագույն սպորտային մեքենաների վարկանշային ցուցակը, որի առաջատար եռյակը ներկայացնում Luxlux.net-ը:

1. Bugatti SuperVeyron

Ֆրանկֆուրտյան ավտոսրահի ժամանակ Bugatti-ն մտադիր է ներկայացնել Veyron սուպերքարի նոր տարբերակը: Նախնական տվյալների համաձայն՝ սուպերքարի առավելագույն արագությունը կկազմի 470 կմ/ժամ, իսկ գինը՝ 2.5 մլն դոլար:
Bugatti SuperVeyron սպորտային մեքենան համալրված կլինի 9.6 լիտր աշխատանքային ծավալով 16 մխոցային շարժիչով: Մեքենան 100 կմ/ժամ արագություն կկարողանա զարգացնել 1.8 վայրկայնների ընթացքում:

2. McLaren P1

McLaren P1 սուպերքարը ներկայացվել է Բևեռլի Հիլզի փակ արարողության ժամանակ: Չնայած, որ մեքենան նախկինում ներկայացվել է Փարիզի ավտոշոուի ժամանակ, դրա մասին քիչ տեղեկություն է հայտնի: Ընկերության ղեկավարները քիչ տեղեկություններ են հաղորդում մեքենայի սրահի կամ տեխնիկական կառուցվածքի մասին: Որոշ մասնագետների կարծիքով՝ McLaren P1 կապոտի ներքո կարող է տեղադրված լինել 800 ձիաուժ հզորությամբ 8 մխոցային շարժիչ: Մեքենան կարտադրվի 500 օրինակով, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 1.1 մլն դոլար:

3. Chevrolet Corvette C7 Stingray

Դետրոյթի ավտոշուի ժամանակ General Motors-ը ներկայացրել է իր նորույթը՝ Chevrolet Corvette Stingray սպորտային մեքենայի նորացված տարբերակը, որը նոր դիզայն է ստացել: Հայտնի է, որ մեքենան համալրված է 450 ձիաուժ հզորությամբ 8 մխոցային շարժիչով: Մեքենան վաճառքում կհայտնվի 2013-ի աշնանը՝ 50 000 դոլար արժեքով: