Լոս-Անջելեսի կալիֆորնիական համալսարանը հետազոտություն է անցկացրել և պարզել, որ, օրինակ, կանանց կրծքագեղձերը մարմնի մյուս մասերից և օրգաններից ավելի շուտ են ծերանում: Այս եզրահանգումը կատարվել է մարմնի ցանկացած օրգանի և հյուսվածքի կենսաբանական տարիքը որոշող յուրահատուկ տեխնոլոգիայի շնորհիվ:
Տվյալ մեթոդի հիմքում ընկած է ցանկացած հյուսվածքում առկա ԴՆԹ մոլեկուլների փոփոխության աստիճանի մանիպուլյացիան: Չորս տարի շարունակ գիտնականներն ուսումնասիրել են քաղցկեղածին և առողջ բջիջների ԴՆԹ-ի հազարավոր նմուշներ:
Աշխատանքին զուգընթաց մասնագետները բացահայտել են, որ առողջ երիկամի հյուսվածքի համեմատ կրծքագեղձերի հյուսվածքները մի քանի տարով մեծ էին:
Եթե կնոջ մոտ ախտորոշվում էր կրծքի քաղցկեղ, ուռուցքի շուրջ գտնվող հյուսվածքները մյուսներից տասը տարով մեծանում էին: Միգուցե քաղցկեղային հիվանդություններն արագացնում են կենսաբանական ժամանակացույցը 30-40, իսկ գլխուղեղի քաղցկեղը' 80 տարով: