Գիտնականները Բրազիլիայի Ամազոն գետում բնակվող arapaima հսկա ձկան նոր տեսակ են հայտնաբերել: Այս տեսակը առաջին անգամ են հայտնաբերել վերջին 150 տարվա ընթացքում, հայտնում է Business Insider-ը:

Արծաթագույն ձուկը arapaima ձկների ընտանիքի ներկայացուցիչ է, որը բնակվում է քաղցրահամ ջրերում: Այս տեսակը կարող է մեծանալ՝ հասնելով մինչև 3.5 մետր երկարության:

Սա 1847-ից ի վեր հայտնաբերված առաջին arapaima տեսակի ձուկն է, հաղորդում է National Geographic-ը:

1800-ականներին գիտնականները հայտնաբերել և գրանցել են arapaima ձկան 4 գոյություն ունեցող տեսակներ: