Tert.am-ը գրում է.
Գիտնականները միջազգային գիտարշավի շրջանակներում հայտնաբերել են մեր մոլորակի հնագույն սառցաբեկորը, որի տարիքը 1.5-2 մլն տարի է։
Ինչպես հայտնում է Газета-ն, 3 կմ երկարություն ունեցող սառցաբեկորը, որը գտնվում է Անտարկտիդայում, կօգնի մասնագետներին հասկանալ մոլորակի կլիմայի փոփոխման նրբությունները։
Դրա հնագույն շերտերն ուսումնասիրելու դեպքում գիտնականները նաև պատկերացում կկազմեն, թե ինչպես է Երկրի կլիման փոփոխվելու ապագայում։