Պերուի Cerros de Amotape ազգային պարկի անտառում բնակվող արևադարձային գորտը փորձել է միանգամից կուլ տալ չղջիկին, սակայն նրան չի հաջողվել ուտել իր «հսկա զոհին», գրում է Daily Mail-ը:

Ազգային պարկի տնօրենը պատմում է, որ բախվել է տարօրինակ տեսարանի՝ եղեգների մեջ նկատելով գորտին, որի բերանից դուրս էին մնացել չղջիկի պոչն ու թևերը: