Operativ.am-ը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ պատրաստել է շարք' հայտնի քաղաքական գործիչների և շոու-բիզնեսի ճանաչվածների մասնակցությամբ: Մի խոսքով՝ «Երբ սեպտեմբեր եկավ...»:

Ավետ Բարսեղյան.
Դպրոցական տարիներ. 1987-1997թթ
Հաճախել է Բլոկի անվան թիվ 122 ռուսական դպրոցը.
Առաջին ուսուցչուհին' Նատալյա Տիգրանովնա

Առաջին սեպտեմբերի 1-ը. «Իմ սեպտեմբերի 1-ը սովետական ժամանակահատվածում էր, 1987 թվականն էր, բոլորի նման հագել էի սպիտակ վերնաշապիկ, սև տաբատ և ծաղիկներ առաջին ուսուցչուհուս Նատալյա Տիգրանովնային»:

Սիրելի ուսուցչուհին. «Հենց Նատալյա Տիգրանովնան' առաջին դասարանի դասղեկը, ով մինչև օրս ներկա է լինում մեր հավաքներին, դասարանի հետ կապ դեռ կա»:

Սիրած առարկան. «Բոլոր առարկաները շատ սիրել եմ ու դժվարանում եմ առանձնացնել, բայց 8 և 9-րդ դասարաններում արդեն, որը շատ հետաքրքիր է, ընտրեցի ֆիզմաթը, հետո դարձա պատմաբան, զուգահեռ սովորում էի պատմություն, որպեսզի ընդունվեի»:

Չարաճճիություն. «Ես շատ լավ սովորող եմ եղել, ու չարաճճի արարքներ առանձնապես չենք արել, ինչպես ասում են եղել ենք "прилежные ученики"»:

Կապ դպրոցի հետ. «Մինչև օրս այցելում եմ դպրոց, արդեն' Մարինա Գրիգորևնայի հետ, ես դասավանդել էլ եմ այն դպրոցում, որն ավարտել եմ. Մանկավարժական համալսարանում սովորելու տարիներին էր՝ դասավանդում էի 9-րդ և 10-րդ դասարանցիներին' «Պետություն և իրավունք», մինչև օրս կապը կա, ժամանակ առ ժամանակ հաճախում եմ դպրոց:

Մաղթանքն առաջին դասարանցիներին. «1-ին դասարանցիներին և ընդհանրապես կրթական համալիրին, կմաղթեմ, որպեսզի ուսուցիչ-աշակերտ հարաբերություններն այս ոչ հեշտ ժամանակաշրջանում' 21-րդ դարում, լինեն շատ հաշտ ու համերաշխ և այն, որ 21-րդ դարում, IT տեխնոլոգիաների դարում ապրող աշակերտի և ուսուցչի միջև շատ մեծ անդունդ չլինի, փոխըմբռնում լինի ու սեր:

Աստղիկ Հովհաննիսյան