Մեզանում Ժաննա դ’Արկը հայտնի է որպես Ֆրանսիայի ազգային հերոսուհի, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Օռլեանի կույս: Նա օժտված էր սուր մտքով, ողջախոհությամբ և, միաժամանակ, ոգևորելու ընդունակությամբ, սակայն կրթություն չի ստացել: Մանկուց ականատես է եղել Հարյուրամյա պատերազմի ռազմական գործողությունների, քանի որ անգլիական և բուրգունդական զորքերը հաճախ էին ասպատակում Դոմրեմիի շուրջ ընկած տարածքները: 13 տարեկանից Ժաննան լսել է «ձայներ» և տեսիլքներ է ունեցել, որոնցում նրան հայտնվում էին սրբեր և հրեշտակներ: 1428թ. անգլո-բուրգունդական միացյալ զորքը պաշարեց Օռլեան քաղաքը:

Ժաննան շարունակում է ղեկավարել անգլիացիների դեմ ռազմական գործողությունները, իսկ անգլիացիները մեղադրում են նրան վհուկության և հերետիկոսության մեջ:

Հերետիկոսությունը՝ քրիստոնեական պաշտոնեական եկեղեցիների դավանաբանությունից ու դոգմաներից գիտակցված շեղում (հաճախ կրոնական հոսանք) է, որն առաջարկում էր կրոնական ուսմունքների այլ վերծանում: Հունարենում սկզբնական շրջանում ունեցել է «ընտրություն, ուղղություն, հոսանք» իմաստը: Կաթոլիկական երկրներում Հերետիկոսության դեմ պայքարում էր սուրբ ինկվիզիցիան:

Հայաստանի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի և կրոնական դավանանքի ազատությունը: Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր:

Խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունը և կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար: