Այս լուսանկարներում պատկերված կինը Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը չէ, այլ Գաբրիելա Մունրո Դուգլասը՝ Քեյթի բազմաթիվ նմանակներից մեկը: Մնացած ամեն ինչ, բացի փոքրիկից, նկարներում իրական են, չնայած վերցված են ժամանակավորապես՝ ֆոտոսեսիայի համար, գրում է Independent-ը:
«Մենք առաջարկում ենք Քեմբրիջի դքսուհու համար այլընտրանքային, հղիությունից հետո նորաձևության նոր ինքնություն: Քեյթը երբեք այս դիզայներների հագուստները չի կրել: Բայց գուցե նա վերանայի իր որոշումը», - գրում է Independent-ը:
Իսկ Գաբրիելա Մունրո Դուգլասն էլ պատմել է.«Ես չէի մտածում կարիերա անել՝ լինելով Քեյթի նմանակը: Բայց նրա հարսանիքից հետո շատ նմանակներ հայտնվեցին, և իմ ընկերներն ինձ խորհուրդ տվեցին փորձել: Սա երևակայության մեջ ապրելու նման է: Ես հասկանում եմ, որ դա տաղանդի հետ կապ չունի, ուղղակի մենք նման ենք: Շատ մարդիկ են ինձ մոտենում և մտածում են՝ ես Քեյթն եմ: Ամերիկացի զբոսաշրջիկները հաճախ զարմանում են, ասելով՝ չեմ կարող հավատալ, որ առանց թիկնապահի եք: Եվ անհարմար է ստացվում, որովհետև չես ուզում ոչինչ ասել: Շարունակում ես խաղալ, նրանք մտածում են, որ դու Քեյթն ես, և մտածում ես՝ ե՞րբ եմ դադարելու»։