Ֆրանկֆուրտի ավտոսրահում BMW ընկերությունն առաջին անգամ կներկայացի իր i8 սպորտային մեքենան, հաղորդում է Вести.ru-ն:

BMW-ում նշում են, որ i8-ը կունենա 1.490 կգ քաշ և գրեթե 4.7 մետր երկարություն: Մեքենայի քաշը նվազեցնելու գործում մեքենայի ստեղծողներին օգնել է ալյումինի, կարբոնի և այլ գերթեթև նյութերի օգտագործումը: Քաշը նվազեցնելու համար ստեղծողները խնայել են ամեն ինչում՝ նույնիսկ ապակիները ստեղծված են սինթետիկ նյութերից, ինչի արդյունքում նրանց հաստությունը կազմում է ընդհամենը 0.7 մմ:

Հայտնի է, որ մեքենան զինված կլինի 1.5 լիտր աշխատանքային ծավալով բենզինային շարժիչով և համեմատաբար ոչ մեծ էլեկտրական շարժիչով: Նրանց ընդհանուր հզորությունը կկազմի 362 ձիաուժ, ինչի արդյունքում BMW i8-ը 100 կմ/ժ արագությանը կհասնի 4.5 վայրկյանում: Բացի այդ ստեղծողները նշում են, որ մեքենան ավելի խնայող կլինի՝ 100 կմ ճանապարհի համար կօգտագործվի միջինում 2.5 լ բենզին:

EcoPro ռեժիմի դեպքում ընթանալիս սահմանափակվում է էլեկտրաէներգիայի հաղորդումը այնպիսի սարքերին, ինչպիսիք են օդորակիչը կամ էլեկտրական հայելիները, իսկ բենզինային շարժիչը և 6-աստիճան փոխանցման տուփը ավտոմատ կերպով առավել հաճախ օգտագործում են բարձր փոխանցումները: Այս վիճակում BMW i8-ը մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 600 կմ: Comport ռեժիմում այն կանցնի 500 կմ տարածություն, իսկ sport-ի դեպքում՝ ավելի քիչ: Մեքենան կարող է շարժվել նաև էլեկտրականությամբ, սակայն առավելագույնը այն կարող է հաղթահարել 35 կմ: Մեքենայի էլեկտրական շարժիչը հնարավոր կլինի լիցքավորել 1.5 ժամվա ընթացքում:

Մեքենայի ստեղծողները խոստանում են, որ բացակայող տեղեկությունները նրանք կհայտնեն Ֆրանկֆուրտում: