Հարավային Կորեայի բնակչուհին տապալել է վարորդական իրավունք ստանալու քննությունը՝ այն սկսվելուց 10 վայրկյան չանցած. գրում է News Limited Network-ը:

Համացանցում հայտնված տեսահոլովակում երևում է, թե ինչպես է կնոջ վարած մեքենան պոկվում տեղից և մի քանի վայրկյան անց դուրս գալիս ճանապարհի երթևեկելի հատվածից ու կողաշրջվում: Այս ամենն ուղեկցվում է վարել սովորեցնող հրահանգչի վախեցած բացականչություններով: