Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մի քանի անհաջող փորձից հետո հանձնել է իրավունքի պետական քննությունը, հայտնում է TMZ-ն։
«Նայում եմ հայելու մեջ եւ անհավանական հպարտանում այն կնոջով, որին տեսնում եմ։ Նրանց համար, ովքեր տեղյակ չեն իմ ուսումից, կարող եմ ասել, որ այն ծայրահեղ բարդ է եղել ինձ համար։ Ես երկու տարվա ընթացքում երեք անգամ ձախողել եմ քննությունը, սակայն միշտ հավաքել եմ ինձ եւ առավել ջանասիրաբար սովորել։ Ես ձգտել եմ, մինչ վերջապես հանձնել եմ քննությունը»,- խոստովանել է Քիմը։