Երգչուհի Սիլվա Հակոբյանի տեսահոլովակներն այսուհետև կցուցադրվեն PMC հեռուստաալիքով, որը հեռարձակվում է Եվրոպայում, ԱՄՆ-ում, արաբական երկրներում: Այս մասին բացառիկ անդրադարձը Սիլվան վստահել է esyes.am-ին և պատմել համագործակցության մանրամասները:

esyes.am-ի հետ զրույցում Սիլվան պատմեց, որ ինքը միշտ ցանկություն է ունեցել, որ իր տեսահոլովակները հեռարձակվեն այս հեռուստաալիքով և իր համար մեծ անակնկալ էր այնտեղից առաջարկ ստանալը: «Երբ Եվրոպայում, ԱՄՆ-ում ենք լինում միշտ նայում եմ այդ ալիքը: Երաժշտական շատ լավ ալիք է, որը մեծ լսարան ունի: Ես շատ էի ցանկանում, որ իմ տեսահոլովակներն էլ հեռարձակվեն այդ հեռոստաընկերությամբ, սակայն չգիտեի, ինչպես կարող եմ կապ հաստատել նրանց հետ: Սակայն ամեն ինչ ինքնըստինքյան ստացվեց :) Վերջերս զանգ ստացանք նրանց աշխատակիցներից մեկից' Սինարայից, ով ազգությամբ հայ է և առաջարկեց, որ իրենց ուղարկեմ "Don't Apologize" երգի տեսահոլովակը: Այն արդեն հեռարձակվել է հեռուստաընկերությամբ»,- պատմեց երգչուհին:
Սիլվան հայտնեց, որ հեռտուստաընկերությունից խնդրել են նաև «Ուշացել եմ» և այլ երգեր: Հայ երգիչ-երգչուհիներից հեռուստաընկերությունը հեռարձակել է Անդիի, Լուսինայի, Արազ Դարեի և Արմենչիկի երգերը:

 

Առաջիկայում Սիլվան պատրաստվում է նկարահանել իր նոր տեսահոլովակը, որի բացառիկ անդրադարձը esyes.am-ը կներկայացնի: Ամռանը երգչուհին կմեկնի ԱՄՆ' մասնակցելու սիրիահայերի համար կազմակերպվող բարեգործական համերգին: Երգչուհին այս տարի համերգային այլ շրջագայություններ էլ է նախատեսում' մասնավորապես Եվրոպայում:

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը