Esem.am-ը գրում է.
Ընթացիկ տարին երգչուհի Սիլվա Հակոբյանի համար շրջագայություններով լի է, ինչի առթիվ էլ նա քիչ է Հայաստանում լինում ու կարոտում է հարազատներին: «Ամեն անգամ, Հայաստանից ու հարազատներիցս հեռու լինելով, լիովին հասկանում եմ այն հայերին, ովքեր մշտական բնակություն են հաստատել օտար ափերում: Հուսամ' ժամանակ կգտնեմ կարոտս մեղմելու, այլապես կարոտախտը բույն կդնի իմ հոգում և սրտում»,-ասաց Սիլվան, ով այս անգամ մենահամերգ ունենալու առիթով Ավստրալիայում էր: Մենահամերգը նոյեմբերի 8-ին էր' Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: Երգչուհու խոսքերով' համերգի ընթացքում կատարել է իր ամենահիթային քսան երգերը: «Դահլիճն ինձ հետ հավասար երգում էր, պարում, ուրախանում. համերգի վերջում էլ լուսանկարվեցին ինձ հետ և միայն լավ խոսքեր ասացին,-ասաց Սիլվան' հավելելով, որ այնտեղ իր հետ շատ լավ ու հոգատար թիմ է աշխատել: -Համերգից երկու օր առաջ հասցրեցի մրսել, ինձ վատ զգացի ու անկողին «ընկա»: Նրանք ինձ տարան բժշկի, ով ևս հայ էր. վերջինիս նշանակումների և կազմակերպիչների հոգատարության շնորհիվ շուտ ոտքի կանգնեցի և կարողացա պատվով ներկայանալ իմ հայրենակիցներին»:
Շարունակությունը` այստեղ: