«Ամերիկյան BuzzFeed.com-ը հումորային մոտեցմամբ անդրադարձել է ամերիկահայ լեգենդար երգչուհի, դերասանուհի Շերին՝ երեկ կայացած նրա 67-ամյակի առիթով»-գրում է tert.am-ը:

Իր անդրադարձը աղբյուրը վերնագրել է «Շերը փոփի (և աշխարհում մնացած ամեն ինչի) աստվածուհին է»:
Ներկայացվել են նրա 40-ամյա կարիերայի տարբեր դրվագներ, որը նա սկսել էր Սոնի Բոնոյի հետ ու «լիքը» մազերով:

Նշվում է նաև, որ նա փայլուն դերասանուհի է, հագնվելու յուրօրինակ ճաշակ ունի և սև խոլորձի դաջվածք իր այն տեղում, որը կարելի է տեսնել լուսանկարում: Իսկ ԱՄՆ-ի նախագահը նրա հետ շփվում է, քանի որ նա «բարի հոգի» ունի:

Ըստ աղբյուրի՝ Շերին «աշխարհի ամենասիրելի մարդ արարածն է դարձնում» Twitter-ի նրա էջը, որտեղ նա զվարճալի հրապարակումներ է անում: