Լինել հայտնի բավականին դժվար է. դու միշտ լինում ես բոլորի ուշադրության կենտրոնում, շատերն են հետաքրքրվում քո կյանքով, բայց միաժամանակ լինել և՛ հայտնի, և՛ հայտնի մարդու զավակ՝ այդ դեպքում պատասխանատվությունը կրկնապատկվում է։ Եթե հասարակ մարդկանց երեխաները կարող են իրենց թույլ տալ շատ բաներ, ապա քաղաքական գործչի կամ գործարարի երեխանների դեպքում այլ է լինում։ Շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների ծնողներ պաշտոնյա կամ գործարար են, ինչն էլ առիթ է հանդիսանում ասեկոսեների այն մասին, որ նրանց, այսպես ասած, առաջ են տարել իրենց ծնողները:
Այսպիսով ովքեր են շոու բիզնեսի այն հայտիները, որոնց ծնողները քաղաքական գործիչ կամ գործարար են։
Երգչուհի Սոֆի Մխեյանի հայրը ԱԺ նախկին պատգամավոր, այժմ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գագիկ Մխեյանն է:

Երգչուհի Լուսինայի հայրը նախկինում ՀՀ տրանսպորտիև կապի նախարար, այժմ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն է:

 

Երգչուհի Անահիտ Սիմոնյանի հայրը ՌԴ Սուրգութի նահանգապետն է:

Երգիչ Էռնեստի հայրը գործարար է, ում պատկանում է «Naf-Naf» խանութը:

Մարիաննա Հովհաննիսյանի հայրը գործարար է, ինչպես նաև սուսերամարտի ֆեդերացիայի նախագահը:

 

Երգչուհի Մարիի հայրը ևս գործարար է: