Կան մի քանի հիմնական պատճառներ, որոնք ստիպում են տղամարդկանց դավաճանել իրենց կանանց, գրում է tert.am-ը` հղում տալով meddaily.ru-ին, որն էլ իր հերթին որպես աղբյուր վկայակոչում է The Times of India-ին։

Բժիշկ Քամալ Կհուրանան կարծում է, որ առաջին տեղում ամուսնության գլոբալ խնդիրներն են։ Եթե ամուսինները պարբերաբար վիճում են, իսկ խնդիրնեը չեն լուծվում, գործի է անցնում կործանիչ մեխանիզմը։ Տղամարդն իրեն երջանիկ չի զգում և կանգնում է ընտրության առաջ՝ պայքարել կամ գլուխն ազատել։

Եթե նա սիրուհի է փնտրում, ապա տանը եղած խնդիրներից ազատվելու միջոց է փնտրում, ցանկանում է իդեալական հարաբերություններ կառուցել ընտանիքից դուրս։

Երկրորդ պատճառը ձանձրույթն է։ Որոշ տղամարդկանց ճնշում է առօրյան։ Նրանք հեշտությամբ տարվում են այլ կնոջով։ Նոր հարաբերությունները միշտ էլ հետաքրքիր են նրանց համար և իրականում սնուցում են ամուսնությունը։

Երրորդ տեղը զբաղեցրել են սեքսուալ փորձերը։ Սեռական հարաբերությունները միևնույն կնոջ հետ ոչ միշտ են ինտիմ հարցում ազատության հնարավորություն տալիս։ Այդ պատճառով դավաճանող մարդիկ բազմիցս են դավաճանում, տարբեր կանանց հետ, և դա անում են հաճույքով։ Հավանաբար, տվյալ փաստը թույլ է տալիս նրանց զգալ իրենց ուժեղ՝ սեքսուալության տեսանկյունից։

Հուզական անբավարարությունը նույնպես կարող է դավաճանության դրդել։ Երբ կինը չափազանց շատ է տարված իր աշխատանքով, երեխաների դաստիարակությամբ, տղամարդը հուզական առումով սպառվում է։ Նա այլևս չի զգում իր կարևորությունը և անհրաժեշտությունը, չի ստանում հուզական արձագանք։ Օգնություն խնդրել նրան թույլ չի տալիս հպարտությունը։ Այդ պատճառով էլ հաճախ տղամարդիկ դավաճանում են կանանց իրենց կին ղեկավարների կամ գործընկերուհիների հետ. այն մարդկանց հետ, ովքեր իսկապես գնահատում են իրենց ձեռքբերումները։

Շատ կարևոր է նաև մանկության փորձը։ Եթե տղամարդու ընտանիքում ընդունված է եղել դավաճանությունը, ապա կարող է տպավորություն ստեղծվել, որ դա նորմալ է։

Հաճախ դավաճանող ամուսիններն ունենում են անհավատարիմ կանայք։ Այս դեպքում դավաճանությունը վրեժ է։ Սակայն երբեմն դժվար է կանգ առնել։ Դավաճանությունը կարող է ապահարզան ստանալու փորձ լինել։

Ցուցակի վերջին տեղը զբաղեցնում է որևէ մեկի համար կարևոր լինելու անհրաժեշտությունը։ Եթե տղամարդը պետք չէ իր կնոջը, նա փնտրում է այլ կին, ում նա պետք կլինի։