Անգլիացի մի երիտասարդ' Բրիստա Մայկ Բրիչը, որն աշխատել է անգլիայի ռեստորաններից մեկում, պարբերաբար հետաքրքիր պատկերներ է նկարել էսպրեսսոյի վրա և հյուրասիրել հաճախորդներին: Հասկանալով, որ դա իր մոտ լավ է ստացվում, նա որոշում է դա արվեստի վերածել: «Ես ուզում եմ Վիլլի Վոնկայի նման դառնալ, և ապացուցել բոլորին, որ սուրճը լոկ սուրճ չէ, այն ավելին է, քան դուք կարող եք պատկերացնել: Երևի մի օր ես էլ կունենամ իմ գործարանը, որտեղ սուրճի ջրվեժներ կհոսեն»,- ասել է էսպրեսսոյի սիրահարը:

Իսկ մինչ այդ, նա շարունակում է ստեղծագործել սուրճի վրա և հրապարակել իր բլոգում:

Տեսանյութը` այստեղ: