Ասում են, թե մեծը նա է, ով նվաճում է երկրներ, բայց իրականում մեծը նա է, ով հաղթում է ինքն իրեն»:
Այսպիսով' մաքուր սիրո 10 գաղտնիքները:

Մտածելու ուժը
Սերը սկսվում է մտքերից: Մենք այն ենք, ինչ մտածում ենք: Փոխիր մտքերդ և դու կտեսնես, թե ինչպես է փոխվում կյանքդ:
Հարգանքի ուժը
Ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան սիրելու համար նախ անհրաժեշտ է հարգել այն, սակայն ամենից առաջ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է հարգել ինքդ քեզ: Պետք է հասկանալ, որ այս աշխարհում մենք ամենքս ունենք մեր տեղը, մեզնից յուրաքանչյուրը աննման է ու անգին, անկախ նրանից, թե ինչ ազգություն ունի և ինչ դավանանք:

Տալու ուժը
Եթե ցանկանում եք ստանալ սեր, ապա տվեք այն և որքան շատ տաք, այնքան շատ կստանաք: Սերը նման է բումերանգի, այն միշտ վերադառնում է: Հնարավոր է, ոչ այն մարդուց, ում տվել եք, բայց այնուամենայնիվ վերադառնում է: Երջանիկ սիրային հարաբերությունների գաղտնիքը կայանում է նրանում, թե ինչ կարող ես տալ, այլ ոչ թե ստանալ:

Ընկերության ուժը
Եթե ցանկանում ես գտնել անկեղծ սեր, ապա նախ և առաջ անհրաժեշտ է գտնել անկեղծ ընկերոջ: Շատ կարևոր է կյանքում գտնել այնպիսի մի մարդու, ով կնայի քեզ հետ նույն ուղղությամբ:

Շփվելու ուժը
Շփումը կարող է բուժել մարմինն ու ջերմացնել հոգին:

«Ազատություն տալու» սկզբունքի ուժը
Գոյություն ունի չինական մի արտահայտություն. « Ձեր սիրելիին ազատություն տվեք,եթե վերադառնա, ուրմեն Ձերն է, եթե ոչ, ապա երբեք էլ Ձերը չի եղել:

Անկեղծության ուժը
Երբ մենք սովորում ենք շփվել բաց ու ազնիվ, կյանքը փոխվում է: Կարողացիր արտահայտել զգացմունքներդ: Եթե իմանայիր, որ մի քանի րոպեից աշխարհի վերջն է, ու՞մ կզանգահարեիր զգացմունքներդ արտահայտելու համար և ինչու՞ ՀԵՆՑ ՀԻՄԱ դա չանել:

Հավատարմության ուժը
Եթե դու հավատարիմ չես, ապա չես սիրում: Հավատարմությունը սիրո միակ ճշմարիտ ստւգումն է: Այն պետք է արտահայտվի մտքերում և արարքներում:

Կրքի ուժը
Մաքուր սիրային հարաբերությունների համար անհրաժեշտ են կրքոտ զգացմունքներ:

Վստահության ուժը
Առանց վստահության սեր գոյություն չունի:

Մենք ինքներս ենք գրում մեր կյանքի գիրքը: Կյանքը փոխվում է, երբ փոխվում ենք մենք: Կարևոր չէ, թե ինչ է եղել անցյալում: Այն այլևս չկա: Հիշե'ք, միակ մարդը, ով կարող է փոխել Ձեր կյանքը, դա Դուք եք և ուրիշ ոչ ոք: