Tert.amԱմերիկյան հեղինակավոր Apple ընկերությունը մոտ ժամանակները պատրաստվում է ներկայացնել իր բյուջետային iPhone-ը և ըստ տարբեր աղբյուրների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հսկան արդեն սկսել է սմարթֆոնի հավաքման աշխատանքները։

Ինչպես նշում է Daily Mail-ը, սպասված նորույթի առաջին լուսանկարն արդեն հայտնվել է համացանցում։ Դրանում ներկայացված է բյուջետային iPhone-ի պլաստմասե պատյանը՝ հետևի մասից։

Ոլորտի վերլուծաբանները նշում են, որ պլաստմասե պատյանի շնորհիվ նորույթի գինն անհամեմատ էժան կլինի՝ ի տարբերություն օրիգինալ iPhone-ի։ Այն կարժենա մոտ 300 դոլար։

Ավելի վաղ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն, հեռախոսը պետք է արտադրվի 5 տարբեր գույներով։ Այն նախատեսված է զարգացող շուկաների՝ մասնավորապես, Չինաստանի և Հնդկաստանի համար։