Վերջերս Ռուսաստանի «Միսս գեղեցկուհի 2012» Իննա Ժիրկովան հարցազրույց է տվել «Россия 1» հեռուստաընկերությանը, որի ժամանակ նա չի կարողացել պատասխանել հաղորդավարի ոչ մի ինտելեկտուալ հարցին:

Իննա Ժիրկովին հաջորդել է Իրինա Շեյքը: Երեկ Մոսկվայում անց է կացվել Hello! մրցանակաբաշխությունը, որի ժամանակ սկանդալային հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը որոշել է ստուգել Իրինա Շեյքի գիտելիքները և այն ժամանակ, երբ Իրինա Շեյքը բարձրացել է բեմի վրա, որպեսզի վերցնի իր «Ռուսաստանի ամենանորաձև կին» մրցանակը, Սոբչակը անսպասելի բոլորի համար գեղեցկուհուն հարցնում է այն նույն հարցը, որին չի կարողացել պատասխանել Իննա Ժիրկովը:

-Ասեք, Իրինա, Երկիրն է պտտվում Արեգակի շուրջը, թե Արեգակը Երկրի շուրջը, - հետաքրքրվեց Քսենիա Սոբչակը:

Իրինա Շեյքը ակնհայտորեն շփոթվել է և ցածր ձայնով ասել «երկրորդը», ինչով իրեն ծուղակի մեջ քցել: Արդեն մի քանի ժամ անց Սոբչակը ուրախանում էր Թվիթերում, գրելով, որ հաղթել է Շեյքին:

«Մի խոսքով, երևի թե բոլոր գեղեցկության մրցույթի հաղթողների համար դա ամենաանհաջող հարցն է», - գրել է Քսենիա Սոբչակը: