Հոլիվուդյան դերասան Ջեյմի Ֆոքսին մեղադրանք է առաջադրվել սեռական ոտնձգության եւ բռնության համար։

Ենթադրյալ միջադեպը տեղի է ունեցել 2015 թվականին՝ Նյու Յորքի հայտնի Catch NYC ռեստորանում, հայտնում է CNN-ը։

Հայցվոր Ջեյն Դոուն պնդում է, որ Ֆոքսը «դիտավորյալ եւ առանց իր համաձայնության ուժ է կիրառել՝ իրեն անպարկեշտ կերպով դիպչելու համար»: Նրա խոսքով՝ դերասանը դիպել է իր կրծքերին ու սեռական օրգաններին։ Հայցում ասվում է, որ միջադեպի ժամանակ Ֆոքսը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Կինը նշել է, որ դրանից հետո շարունակում է կրել «ֆիզիկական եւ էմոցիոնալ տրավմաներ, անհանգստություն եւ այլ ճգնաժամային իրավիճակներ», ինչի համար էլ գումարային փոխհատուցում է պահանջում, սակայն գումարի չափսը ճշտված չէ։

Հայցվորը նաեւ դատի է տալիս ռեստորանի մայր ընկերությանը՝ Catch Hospitality Group-ին, եւ հարակից տարբեր ձեռնարկություններին՝ անփույթ աշխատանքի եւ թույլ վերահսկողության համար: