Դերասան, հումորիստ Հովհաննես Ազոյանը, նույն ինքը' Հովոն, այսօր կրկնակի հայր է դարձել: Դերասանի կինը' Մերի Ազոյանը, նրան երկրորդ դուստրն է պարգևել: Նշենք, որ զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել հինգ տարի առաջ:
Ավելի վաղ Մերի Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր իրենց դեռ չծնված փոքրիկի ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը: