Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը հիացրել է երկրպագուներին իր չծերացող արտաքինով, երբ նա հայտնվել է «Ուիմբլդոն 2023»-ի տրիբունայում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հուլիսի 16-ին 59-ամյա Բրեդ Փիթը ներկա է գտնվել Ուիմբլդոն-2023-ի եզրափակիչ հանդիպմանը, որում իսպանացի Կառլոս Ալկարասը հաղթել է սերբ Նովակ Ջոկովիչին։ Դերասանը հագել էր կապույտ պոլո շապիկ, մի փոքր ավելի հագեցած երանգով կաշվե բաճկոն եւ կիսաթափանցիկ ոսպնյակներով ավիատոր արեւային ակնոց։ Այն բանից հետո, երբ խաղի լուսանկարները տեղադրվել են համացանցում, Փիթի երկրպագուները պարզապես հիացել են նրա արտաքինով։

85412.jpg (109 KB)

«Պահպանեք նրա այդ գեները», «Անհնար է չսիրել եւ չհիանալ Բրեդ Փիթով: Նա գեղեցիկ է այս լուսանկարներում»,- գրել են օգտատերերը:

Երկրպագուները նաեւ գնահատել են, թե ինչպես է Բրեդ Փիթը խաղի ժամանակ ուտում չիպսեր։

2589652.jpg (81 KB)

«Տեսանյութը, որտեղ Բրեդ Փիթը չիպս է ուտում, իրապես ստիպում է ինձ երազել մի պարկ չիփսերի մասին», «Կարո՞ղ ենք Բրեդ Փիթին խնդրել նկարահանվել չիփսերի գովազդում», «Նա նույնիսկ չիպսերն է հիանալի ուտում», - նշել են երկրպագուները: