Բալետիպարուհի Անաստասիա Վոլոչկովան 5-tv.ru-ի հետ զրույցում կանանց կոչ է արել մերկանալ, քանի որ կանացի մարմինն արվեստ է։ Մեծ թատրոնի նախկին պրիման կարծում է, որ մարմինը չի կարող ամոթի կամ զզվանքի զգացում առաջացնել, քանի որ նույնիսկ թանգարանների շատ նկարներում պատկերված են մերկ կանայք։

«Եթե մերկացնելու բան կա, ուրեմն պետք է մերկացնել»,- ընդգծել է պարուհին։

Նա նաեւ պատմել է, որ մոտ ապագայում պատրաստվում է նկարահանվել անկեղծ ֆոտոշարքում, որը ոչ ոքի անտարբեր չի թողնի։ Միաժամանակ Վոլոչկովան նշել է, որ այս լուսանկարները մեծ աղմուկ կբարձրացնեն, քանի որ ինքը ցույց տալու բան ունի։

Եթե ինչ-որ մեկը փորձում է ուշադրություն գրավել համարձակ լուսանկարներով, բայց գեղեցիկ մարմին չունի, ապա նման էֆեկտ չի ստանա, համոզված է աստղը։ Մարդկանց չի հետաքրքրում, եթե լուսանկարում չկա դուրս ցցված հետույք եւ փարթամ կուրծք, հավելել է բալերինան։

«Աղջիկներ, սկսեք, քանզի կանացի կուրծքը գեղեցիկ է», - ամփոփել է նա։