Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային հրապուրիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում Աստղիկը կրում է տոպ, որը համադրել է հետաքրքիր ձեւվածքով կիսաշրջազգեստի եւ բաճկոնի հետ։ Երգչուհին արձակել է մազերը, նախապատվությունը տվել է մեղմ շպարին, իսկ կերպարն ամբողջական են դարձնում ոճային պայուսակն ու արեւային ակնոցը։ «Լավ նորություններ ունեմ, բայց նախքան էդ դեռ արձակուրդային ֆոտոներով ու reel-երով կիսվեմ ձեզ հետ», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է նա։