Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին մոխրագույն զգեստ է կրում, որը համադրել է սեւ վերարկուի հետ։ Իվետան երկարաճիտներ է ընտրել ու արձակել մազերը։ Նա բնական շպար է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել է պայուսակը։ Հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։