Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել՝ առաջնագծից պատմություն ներկայացնելով։

«Մարտիրոսյան Հովոյից` առաջնագծից մի պատմություն: Մի Կինդեռի պատմություն։

Կամավորագրվելուց հետո էկել էին ճանապարհեին, ու էդ օրը մի աղջիկ՝ Մերի անունով, ինձ նվիրեց Կինդեռ սյուրպրիզ ու պայմանավորվեցինք, որ չեմ բացելու, պահելու եմ, որ հետ գամ իրար հետ բացենք ուտենք ու տեսնենք մեջը ինչ նվեր կա։

Գնալուց մի քանի օր հետո կրակահերթի ժամանակ ընգա մեջքի վրա ու կինդեռը վնասվեց, բայց մեջինը պահեցի ու միշտ պահում էի ու պահում եմ վերեւիս գրպանում, մի օր, երբ սկսվեց հերթական կրակոցների շարանը, սկսեցինք պատասխան կրանոցներով հետ մղել թշնամուն, ու դադարեց կրակոցները, էդ ժամանակ արդեն իջնում էինք ներքեւ, երբ գրպանիցս ընկավ կինդեռը, ու իմ կռանալը ու փամփուշտի անցնելը մեկ էղավ։


Հետգրությունն էլ իմ կողմից։

 

Սեր տանք մեր տղերքին, որ հետ գան»,- գրել է նա։