Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որն ավելի վաղ ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը, անկեղծ հանդերձանքներով նկարահանվել է ֆոտոշարքում Vogue ամսագրի հունական տարբերակի համար: Կադրերը հրապարակվել են լուսանկարչի Instagram-ի օգտահաշվում:

Սև-սպիտակ լուսանկարներից մեկում մոդելը կեցվածք է ընդունել թոփլես՝ ձեռքերով ծածկելով մերկ կուրծքը: Նա նկարահանվել է նաև հատակին պառկած՝ ոսկեգույն փայլուն հագուստով՝ կրծկալով և բարձր իրանով շորտերով: Մեկ այլ լուսանկարում Հադիդը երևում է հայելու մեջ՝ ներքնազգեստով և ծաղկավոր պրինտով թիկնոցով:

Ֆոտոշարքի հեղինակը ավստրալացի լուսանկարիչ Քրիս Քոլսն է, որը համագործակցում է MaxMara, Lui Jo և Karl Lagerfeld համաշխարհային ապրանքանիշերի հետ, ինչպես նաև նկարահանումներ է անում Vogue, Interview և Icon ամսագրերի համար: Ոճաբանը Թոնի Գուդմենն է, իսկ դիմահարդարը՝ Ֆրենկ Բի-նhttps://instagram.fhen1-1.fna.fbcdn.net/v/t51.2885-15/e35/s1080x1080/91057165_218361689403515_3665957639182522701_n.jpg?_nc_ht=instagram.fhen1-1.fna.fbcdn.net&_nc_cat=1&_nc_ohc=_UDk0qtvpGcAX_gP4ZP&oh=491813b447cd81e009937ea7172cfa17&oe=5EAD656C