Քիմ Քարդաշյանին պատկանող տնային հագուստի եւ ներքնազգեստի SKIMS բրենդը կօգնի այն ընտանիքներին, որոնք համաճարակի պատճառով հայտնվել են բարդ ու ծանր իրավիճակում։

«Այս դժվարին պահին մայրերին եւ երեխաներին աջակցելու համար ես հպարտությամբ հայտնում եմ, որ SKIMS-ը մեկ միլիոն դոլար է նվիրաբերում կորոնավիրուսից տուժած ընտանիքներին», - Instagram-ում գրել է Քարդաշյանը:

Քիմ Քարդաշյանի բրենդը կրկին վաճառքի կհանի իր հավաքածուն արդեն վաղը՝ մարտի 30-ին. աստղը ծրագրում է նաեւ հասույթից տոկոս տրամադրել կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնության համար: