Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներակայացնելով ձմեռային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է ավտոմեքենայում։ Երիտասարդ մայրիկը կրում է մորթե վերարկու, մուգ արեւային ակնոց։ Շողերն արձակել է վարսերն ու վառ շրթներկ ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե սեւ զգեստ էր կրում։ Շոումեն Գրիշա Աղախանյանի կինն այն համադրել էր հետաքրքիր զուգագուլպաների հետ։ Նա սեւ, բարձրակրունկ երկարաճիտներ էր ընտրել, կերպարն ամբողջացրել վառ շպարով. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու հաճոյախոսություններ արել դերասանուհուն. «Շքեղ կին»։