Ուկրաինացի երգչուհի Աննա Կորսունին, որը առավել հայտնի է Maruv բեմական անունով, կողոպտել են Կիևի կենտրոնում:

Երգչուհու մեքենայից անհայտ անձինք գողացել են պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր և ամանորյա նվերներ: Այս մասին հայտնում է Regnum-ը:

Սա արդեն տարվա մեջ երրորդ դեպքն է, ինչ թալանում են ուկրաինացի երգչուհուն: Հայտնի է, որ նախորդ երկու անգամ նրանից գողություն են արել Բորիսպոլ օդանավակայանում: