Շոտլանդիայի Just Whisky աճուրդում 15 հազար ֆունտ ստեռլինգով վաճառվել է 1,5 մետր բարձրությամբ և 105,3 լիտր տարողությամբ՝ աշխարհում ամենամեծ շշով միաածիկ վիսկին Ծննդյան տոների վաճառքների շրջանակում: Դեկտեմբերի 16-ին այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։

 

14-ամյա հնորակացման խմիչքով շիշը խցանված է 20-սանտիմետրանոց խցանով և դրա պարունակությունը կարելի է լցնել 150 ստանդարտ շշեր: Այն պատրաստվել է 2009 թվականի օգոստոսին Tomintoul վիսկիի գործարանում 14 հոգուց բաղկացած խմբի կողմից: Յոթ տարի առաջ այդ շիշը ցուցադրվել էր Էդինբուրգի Վիսկիի ժառանգության շոտլանդական կենտրոնում և գնահատվել 5 հազար ֆունտ (6,6 հազար դոլար):

«Մերթ ընդ մերթ հնարավորություն է ստեղծվում ձեռք բերելու վիսկիի իրոք բացառիկ շիշ, և դա հենց այդ դեպքերից մեկն է»,- նշել է Just Whisky առևտրական տան տնօրեն և համահիմնադիր Գրեմ Քրեյնը։