Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր, նախաձեռնող Քայլի Ջենների երկրպագուներին զայրացրել է նրա մարմնի անբնականությունն արխիվային լուսանարներում, որոնք նա հրապարակել է Instagram-յան էջում։

Հրապարկված երեք լուսանկարներում 21-ամյա Ջենները նեոնային բիկին է կրում եւ պատկերված է փոքրիկդստեր՝ Սթորմիի հետ։ Հրապարակման մեկնաբանությունից պարզ է դառնում, որ կադրերն արվել են մոտ մեկ տարի առաջ։

Ջենների հետեւորդներն ուշադրություն են դարձրել, որ նրա որովայանն ու նստատեղը լուսանկարում չափազանց մեծ են։ Նրանց մի մասը կասկածել է, որ Քայլին ֆոտոշոփ է օգտագործել, մյուսները կարծել են, թե նա պլաստիկ վիրաբույժներին օգնությանն է դիմել։

«Ակնհայտ է, որ այդ լուսանկարները լրջորեն խմբագրված են, ինչեւ եւ նրա մարմինը։ Նա շատ գումար ունի, իսկ անբանականության մասին ձեր մեկնաբանությունները նրան չեն հետաքրքրում», «Իսկ ինչո՞ւ է նրան ֆոտոշոփ հարկավոր, երբ նա գումար ունի լիպոսակցիայի եւ նետատեղերի մեծացման համար», «Ինչո՞ւ չես ցանկանում պարզապես բնական լինել», «Մարմնի յուրաքանչյուր մաս պարզապես կեղծիք է»,- հրապարակման մեկնաբանություններում գրել են հետեւորդները, որը շուրջ 10 մլն լայք է հավաքել։

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Քայլի Ջենները հերթական անգամ չափն ացել էր լուսանկարը ռետուշի ենթարկելիս։ Սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարում տեսանելի էր, որ նրա աջ նախաբազուկը նկատելիորեն «լղոզվել է»։ Նա ցանկացրել էր փոքրացնել որովայնը, սակայն պատահականորեն խմբագրել էր նաեւ ձեռքը։ Արդյունքում երկրպագուներն անհաջող ֆոտոշոփի պատճառով ծաղրել էին նրան։