Մելինդա և Բիլ Գեյթս ամուսինների ֆոնդը մրցույթ է հայտարարել հատուկ պահպանակների տեխնոլոգիայի մշակման համար, որոնք սեքսի ժամանակ ուժեղացնում են կամ գոնե վատագույն դեպքում չեն պակասեցնում ստացվող հաճույքը: Նման պահպանակ հայտնագործելու դիմաց ամուսինները պատրաստ են 100 հազար դոլար վճարել:

Մրցանակի նախաձեռնությամբ հանդես եկողները նշել են, որ շատ տղամարդիկ հրաժարվում են պահպանակներից, քանի որ այն նվազեցնում է սեռական ակտից ստացվող հաճույքի չափը, իսկ դրա դիմաց պահպանակի ունեցած մյուս բոլոր արժանիքները զրոյական են: Իսկ, այսպես կոչված, կանացի պահպանակները թանկ են և ոչ մատչելի:

Գեյթս ամուսինները վստահ են, որ շնորհիվ իրենց հայտարարած մրցույթի՝ կստեղծվի անվտանգ սեքսն ապահովող պահպանակի նոր տեսակ. փոխանցում է Podrobnosti-ն: