ԱՄՆ-ում անհայտ անձինք կողոպուտի ընթացքում Լաս Վեգասի «սեքս շոփից» տուփեր են տարել, որոնցում 30 հազար պահպանակ և շուրջ 15 հազար դոլար արժողությամբ «սեքս խաղալիքներ» են եղել։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել հանգստյան օրերին, սակայն հեռուստաալիքն այդ մասին մի քանի օր անց է հաղորդել։ Ուրբաթ լույս շաբաթ գիշերը անհայտ անձինք խանութ են թափանցել և տարել պահպանակների տուփերը։
Ընկերությունը գողերին անվանել է «Համաշխարհային պատմության մեջ ամենագրգռված հանցագործները»։ «Ի՞նչ երեկույթ են կազմակերպում այդ մարդիկ։ Մենք կարող էինք նրանց հովանավորը դառնալ»,- խանութի բլոգում միջադեպի վերաբերյալ գրել են աշխատակիցները։